ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը, ըստ էության, թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռք բերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: