տուն Հասարակություն Իրավական ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պետռեգիստրի տեղեկատվությունը ԶԼՄ-ներին անվճար տրամադրելու օրինագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պետռեգիստրի տեղեկատվությունը ԶԼՄ-ներին անվճար տրամադրելու օրինագիծը

370
0
Խորհրդարանն այսօր՝ հունվարի 22-ին ընթացող նիստի շրջանակում առաջին ընթերցմամբ ընդունեց լրատվական գործունեություն իրականացնողներին պետական միասնական գրանցամատյանից անվճար տեղեկատվություն տրամադրելու օրենքի նախագիծը:

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար հասանելի դարձնել պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունները: