տուն Քաղաքական Հայաստան ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պարեկային ծառայություն ստեղծելու մասին նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պարեկային ծառայություն ստեղծելու մասին նախագիծը

252
0

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ, 112 կողմ ձայնով ընդունեց «Ոստիկանության մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարեու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Համակարգը պիլոտային նախ ներդրվելու է Երևանում, ապա Լոռիում ու Շիրակում, այնուհետև ամբողջ երկրում:

Նոր պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցներ, տրանսպորտային միջոցներ: