ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ծննդյան վկայականներում նշել նաև երեխայի սեռը:
Օրինագիծը ներկայացրեց ԼՀ խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը: Նրա խոսքով, տվյալ օրինագծով մասնավորապես առաջարկվում է ծննդյան վկայականներում ավելացնել սեռ բառը, որպեսզի այսուհետ ծննդյան վկայականներում պարտադիր ամրագրվի երեխայի սեռը:
Հավելենք, որ ՀՀ քաղաքացիների ծննդյան վկայականներում գործող օրենքով պարտադիր չէ սեռի նշումը: Դա որոշակի խնդիրներ է հարուցում ՀՀ քաղաքացիների համար, հատկապես՝ արտերկրում: