տուն Քաղաքական Հայաստան ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բաց տարածքում դիմակ չունենալու համար 10000 դրամ տուգանքի...

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բաց տարածքում դիմակ չունենալու համար 10000 դրամ տուգանքի նախագիծը

309
0

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով մասնավորապես առաջարկվում է ավելի մեղմ պատժաչափ սահմանել ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելու համար:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում ստացավ 92 կողմ, 1 ձեռնպահ ձայներ:

Խոսքը մասնավորապես վերաբերվում է պարետի որոշմամբ սահմանված դիմակների պահանջին՝ բաց տարածքներում, որի պայմաններում գործող օրենքով տուգանքը 100 հազարից 250 հազար դրամ է: Հիմա առաջարկվում է նման դեպքերում սահմանել 10 հազար դրամ: