տուն Հասարակություն ԱԺ-ի որոշմամբ՝ կիջեցվի խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար սահմանված տարիքային շեմը

ԱԺ-ի որոշմամբ՝ կիջեցվի խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար սահմանված տարիքային շեմը

291
0

Խորհրդարանում շարունակվում է 7-րդ նստաշրջանի շրջանակում հերթական նիստը:

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված տարիքային շեմն իջեցնելու օրենքի նախագիծը: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Սույն օրինագծով առաջարկվում է խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված տարիքը, որ 30 տարեկանն է, փոխարինել՝ 25-ով, իսկ խորհրդականի պաշտոնի անձնագրով նախատեսված 5 տարվա աշխատանքային ստաժը՝ 3-ով: