ԱԺ-ն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ 87 կողմ ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց ՀՀ գլխավոր դատախազի`ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու միջնորդությանը:
Քվեարկությանը մասնակցել է 87 պատգամավոր 132-ից:
Հիշեցնենք` խորհրդարանն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ զրկել էր ԲՀԿ ղեկավարին պատգամավորական անձեռնմխելիությունից: