ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սրգսյանը կարծում է, որ պատգամավորները որևէ հարց չեն կարողանում լուծել, իսկ եթե հասարակությունը ցանկանում է էական փոփոխություններ արձանագրել, ապա պետք է փողոց դուրս գա: Այս մասին նա ասաց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ: Պատգամավորը նկատում է, որ իրենք ԱԺ-ում փոքրամասնություն են, և իշխանությունները իրենց ցանկացած օրինագիծը կարող են անցկացնել, ինչպես արեցին կենսաթոշակային օրենքի դեպքում:
AraratNews.am-ի այն հարցին, թե ինչու՞ այդ դեպքում մանդատները վայր չեն դնում` Լյուդմիլա Սարսգյանն ասաց.«Եթե լինի նման անհրաժեշտություն, ես պատրաստ եմ վայր դնել մանդատս, սակայն այդ պահանջը հասարակության կողմից պետք է լինի»,-ասաց տիկին Սարգսյանը:
Վերջում պատգամավորը նկատեց, որ այս պահին ԱԺ ամբիոնը թողնելը անմտություն կլինի: