Խորհրդարանը դեկտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին արտահերթ նիստ կանցկացնի։ Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Նախատեսված է երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկել «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։