տուն Հասարակություն Բժիշկ Աթերոսկլերոզ

Աթերոսկլերոզ

518
0

newseventsimages

Սա թերևս ամենատարածված ու ամենահաճախ հանդիպող հիվանդություններց մեկն է, որն ընթանում է  արյան անոթների պատերին  խոլեստերինային թիթեղիկների նստվածքներով օջախների առաջացմամբ: Դրա  հետևանքով շարակցական հյուսվածքն աճում է , անոթների պատերը հաստանում են,  կարծրանում ու կորցնում են առաձգականությունը, նեղանում է   լուսանցքը: Դա հանգեցնում է  տվյալ օրգանի արյան շրջանառության խանգարման, երբեմն էլ` արյունատար անոթի խցանման: Դրա հետևանքով   կաթվածի ու փտախտի վտանգ կարող է առաջանալ:

Այս հիվանդությունը հաճախ ախտահարում է 60-ն անց մարդկանց:

Այսօր աթերոսկլերոզի առաջացման պատճառները բավարար ուսումնասիրված չեն, քանի որ  խիստ տարբեր են: Որոշ պատճառներ  պարզապես անհնար է վերացնել.դրանցից են` տարիքը, սեռն ու  ժառանգականությունը:

Կան պատճառներ էլ, որոնք  կարելի է վերացնել կամքի ուժով, ասենք ծխախոտն ուավելորդ քաշը:

Աթերոսկլերոզի առաջացման ռիսկի գործոններ են համարվում անբավարար ֆիզիկական ակտիվությունը, սթրեսները, ինչպես նաև` նյարդահոգեկան գերլարվածությունը:

Ախտանշանները

Հիվանդության պատկերը բազմազան է, կախված բորբոքային պրոցեսի տարածվածությունից, տեղակայումից: Այս հիվանդության դեպքում ախտահարվում են  առանձին անոթային ճյուղավորումներ կամ էլ խոշոր անոթներ, ինչը հանգեցնում է  օրինակ` ուղեղը սնուցող անոթների աթերոսկլերոզի դեպքում` հիշողության թուլացման, երբեմն անգամ` անդամալուծության:

Բուժումը

Նպատակը  հիվանդության զարգացումը կանխելն է ու արյան շրջանառության բարելավումը:

Բուժման նպատակով հետևյալ հիմնական  պայմանները պետք է իրականացնել.

-ռացիոնալ` հնարավորինս կենդանական ծագման ճարպերից զուրկ սնունդ,

— կանոնավոր մկանային  գործունեություն` հիվանդի ֆիզիկական ու տարիքային հնարավորություններին համապատասխան,

— քաշի կարգավորում (ազատում ավելորդ կգ-ներից)

— աղիքների դատարկում` կրկին կանոնավոր կերպով

-զուգակցող հիվանդությունների բուժում (շաքարային դիաբետ):

Աթերոսկլերոզի բուժումը  դեղորայքային եղանակով այսօր երկրորդական դեր է խաղում: Հիմնականում  նշանակվում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը  նվազեցնող ու ճարպափոխանակությունը կարգավորող միջոցներ; Ոչ դեղորայքայինից դեղորայքային բուժման անցումը նպատակային է այն դեպքում եթե չի հաջողվում ասենք` քաշի կարգավորմամբ  հասնել խոլեստերինի մակարդակի նվազեցման:

Այսօր աթերոսկլերոզի բուժման նպատակով կիրառվող դեղամիջոցները քիչ չեն (ստատիններ, ֆիբրատներ, նիկոտինաթթու): Բուժումը պետք է սկսել միմիայն  բժշկի հսկողությամբ: Ուստի, չարժե ինքնաբուժությամբ զբաղվել կամ  նույնիսկ փորձել: