տուն Քաղաքական Միջազգային Աէրոբիկան բարելավում է ուղեղի աշխատանքը

Աէրոբիկան բարելավում է ուղեղի աշխատանքը

68
0

picture-10036

Վանկուվերի համալսարանի գիտնականները ապացուցել են, որ մարմնամարզությամբ զբաղվելը թույլ է տալիս ձերբազատվել ցրվածությունից և մոռացկոտությունից։ Դա տեղի է ունենում գլխուղեղի վրա ֆիզիկական ներգործության արդյունքում։

Հետազոտությանը մասնակցել է 70-80 տարեկան 90 կին կամավոր։ Բոլոր կամավորների մոտ նկատվում էր հիշողության խնդիր, ինչպես նաև ցրվածություն։ Մինչև փորձը մագնիսառեզոնանսային ստուգմամբ նկարվել է փորձին մասնակցողների գլխուղեղը։ Դրանից հետո կանայք շաբաթը երկու անգամ սկսել են զբաղվել մարմնամարզությամբ։ Պարզվել է, որ բոլոր նրանք, ովքեր զբաղվել են աէրոբիկայով, նրանց մոտ զգալի բարելավվել է հիշողությունը։ Իսկ ուժային վարժությունների դեպքում փոփոխություն տեղի չի ունեցել։