տուն Քաղաքական Ազնիվ, սկզբունքային, պրոֆեսիոնալ. ԱԳ նախկին նախարարը՝ Ռուբեն Շուգարյանի մասին

Ազնիվ, սկզբունքային, պրոֆեսիոնալ. ԱԳ նախկին նախարարը՝ Ռուբեն Շուգարյանի մասին

343
0

«Շատ բարձր եմ գնահատում նրա մարդկային որակները: Ազնիվ, անկեղծ, նվիրված, ընկերական անձնավորություն էր»,- այսպես է բնութագրում եւ հիշում ՀՀ ԱԳ նախկին նախարար Վահան Փափազյանը հայ դեսպան, դիվանագետ Ռուբեն Շուգարյանին, որն այսօր վախճանվեց ԱՄՆ-ում:

Չունենալով դիվանագիտական կրթություն՝ Ռուբեն Շուգարյանը շատ արագ հմտացավ դիվանագիտության ասպարեզում, հմտություններ ձեռք բերեց, դարձավ որակյալ դիվանագետ: «ԱՄՆ-ում նա եղել է նորանկախ Հայաստանի առաջին դեսպանը, ահռելի դեր է խաղացել հայ-ամերիկյան հարաբերությունների հիմնավորման եւ առաջախաղացման համար»,- հիշեցրեց նախկին պաշտոնյան: 

Վահան Փափազյանը հիշում է՝ իր ԱԳ նախարար աշխատած ժամանակ դեսպան Շուգարյանի հետ արդյունավետ համագործակցել է, նաև մտերիմ են եղել:

Նախկին ԱԳ նախարարը Ռուբեն Շուգարյանին բնութագրում է նաև սկզբունքային մարդ, որը մի քանի դեսպանների հետ 2008 թ. մարտի մեկի դեպքերի ժամանակ հնչեցրեց իր տեսակետը, սատարեց ոտքի ելած քաղաքացիներին: 

Սոնա Դավթյան