տուն Լուրեր Ազգությամբ եզդի ՀՀ քաղաքացին մերժել է Գերմանիայում ապաստան ստանալու առաջարկը. Հիմա զղջում...

Ազգությամբ եզդի ՀՀ քաղաքացին մերժել է Գերմանիայում ապաստան ստանալու առաջարկը. Հիմա զղջում է

89
0

27265

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի բնակիչ, ազգությամբ եզդի Աշոտ Մուրադյանը կնոջ՝ Նարինեի հետ բուժման համար մեկնել էր Գերմանիա:

«Կարմիր խաչի գրասենյակից առաջարկեցին, բայց չմնացի: Երեխեքս ստեղ են: Առաջարկեցին մնալ ու ապրել այնտեղ՝ փախստականի կարգավիճակով: Ասում էին ընթացքում քեզ աշխատանք կտանք»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասում է նա:

Աշոտի խոսքով՝ իրենց գյուղից գնացողները քիչ են, իսկ արտագաղթի հիմնական ուղղությունը Ռուսաստանն է:

«Եվրոպա գնացողներն էլ հիմնականում էնտեղ ծանոթ ունեն. «չերեզներով» իրենց գործերը դզում, գնում են: Մեզ համար Հայաստանում լավ է: Ազատ աշխատում, ստեղծում, ապրում ենք»,- նշում է Աշոտը և ընդգծում, որ եթե նորից առաջարկեին գնալ ու այնտեղ ապրել՝ կհամաձայներ:

«Մեր էնտեղ չմնալու միակ պատճառն էն էր, որ երեխաներս հետներս չէին»,- ասում է նա:

Սակայն նույն Կարմիր խաչի գրասենյակում, իրենց խոսքով, հանդիպել են բազմաթիվ հայերի, որոնք ամենատարբեր պատճառներով փորձում էին ապաստան խնդրել այդ երկրից:

«Պատմում էին, որ իբր ստեղ իրենց ծեծում են, ջարդում»,- պատմում է Աշոտի կինը՝ Նարինեն:

Նրանց բարեկամների շրջանում շատ են եվրոպական երկրներ մեկնողները: Հիմնական մասը, ըստ Աշոտի, մեկնում է Գերմանիա:

«Հորեղբայրս էլ քանի տարի է՝ Գերմանիայում է ապրում: Նորմալ գրանցումն ունի՝ գնում-գալիս է Հայաստան»,- ասում է նա:

Թեև արտագաղթողները շատ են, հուսադրող հանգամանք ևս կա. այն, որ Նոր Գեղիում բնակիչները չեն բողոքում ապրելու պայմաններից, հողագործությամբ, անասնապահությամբ ես զբաղվում ու դրանով էլ ընտանիքը պահում: Թեև նրանցից շատերը սոցիալական պայմաններից դրդված սեզոնային աշխատանքի են մեկնում Ռուսաստանի Դաշնություն, այնուամենայնիվ, իրենց տունն իրենց Նոր Գեղին է:

 

Անի Պետրոսյան