Այսօր ՈւԵՖԱ-ի կոնգրեսը, որը գումարվել է Աստանայում, որոշում է կայացրել, որ Ազգերի լիգա մրցաշարում կխաղարկվի 4 ուղեգիր, որոնք թույլ կտան այդ թիմերին մասնակցել Եվրո 2020-ին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ազգերի լիգայի անցկացման ձևաչափն առայժմ չի որոշվել: Հիշենենք, որ Եվրո 2020-ն անցնելու է եվրոպական տասներեք երկրների քաղաքներում: