Այսօր համացանցում հայտնվել է մի տեսանյութ, թե ինչպես են ռուս երիտասարդները դաժան ծեծի ենթարկում մեկ այլ ռուս քաղաքացու՝ կարծելով, թե մուգ մազեր ունեցող իրենց համաքաղաքացին «եկվոր» է։
Նրանք հարձակվել են Մոսկվայի արևելյան շրջաններից մեկի 42-ամյա բնակիչ Յուրի Դոլժենկոյի վրա, և «Ռուսաստանը ռուսների համար» վանկարկումներով սկսել են փայտերով ու բռունցքներով ծեծել տղամարդուն։ Երբ Դոլժենկոն դադարել է շարժվել, հարձակվողները, որոնց թվում եղել են նաև ռուս կանայք, փախել են։
Հարձակվողները ձերբակալված են։ Այս մասին հաղորդում է LifeNews.ru-ն։