տուն Լուրեր Բլոգ Ազգային սնապարծությունը ազգային ինքնասպանություն է …

Ազգային սնապարծությունը ազգային ինքնասպանություն է …

196
0

12727_4212327631615_1103309692_n

«Ազգային սնապարծությունը ազգային ինքնասպանություն է …

22-ամյա նորվեգացի Սվեն Մագնուս Էեն Կարլսենը դարձել է շախմատի 16-րդ չեմպիոնը: Անշուշտ մեծագույն սպորտային հաջողություն է ու պատիվ այդ երկրի համար՝ ունենալ նման տրամաչափի հաղթանակ եւ նման մարզիկ: Իսկ ի՞նչ ենք անում մենք՝ հայերս, որոնց ազգային սնապարծությունը ուղղակի քայքայում է մեզ ներսից: Ուրախանում ենք չնչին դիպվածներով ու օտարների հնչեցրած՝ ընդամենը ականջ շոյող արտահայտություններով: Հասել ենք նրան, որ արքայազն Ուիլյամսին հայացրել ենք. «Արմենպրեսը» վկայակոչելով The Times of India պարբերականը, գրել էր, թե իբր արքայադուստր Դիանայի նախնիներից Էլիզա Գեւորգը հայկական եւ հնդկական ծագում ունի: Ուրախանում ենք, որ հայկական ազգանունով պոռնոաստղ Քիմ Քարդաշյանը հերթական անգամ ցուցադրել է իր գեղեցիկ ներքնազգեստը կամ ինչ-որ հիմար արտահայտություն արել, երջանկությունից լաց ենք լինում, երբ որեւէ օտարազգի ասուլիսի կամ հանրային միջոցառման ժամանակ հայերեն բարեւում է կամ փափագում ենք, որ ԱՄՆ հերթական նախագահը ապրիլի 24-ին ինչ-որ ջերմ բան ասի:
Հետո՞, ի՞նչ է այս ամենը մեզ տալիս, ի՞նչ բարձունքների ենք հասնում այս լալկան-ազգայնական «փուչիկներով»: Դրա փոխարեն ուրիշները պատմություն են կերտում, հաղթանակների ու հաջողությունների պատմություն, իսկ մենք ընդամենը գլուխ ենք գովում, որ առաջինը Պլատոն թարգմանած ազգ ենք, եւ երբ Նարեկացի ունեինք, ուրիշները դեռ ծառերի վրա էին: Այս համատեքստում տեղին է հիշել Պարույր Սեւակի այն խոսքերը, թե ազգային ինքնասպանության ամենադյուրին ձեւերից մեկը ազգային սնապարծությունն է. «Այն նման է տաք ջրով լեցուն լողարանի մեջ սեփական երակը կտրելուն: Այն սնապարծությունը, որի հակառակ երեսը (թույլ տվեք երկու օտար բառ օգտագործել) արխայինություն-դինջությունն է»»:

Սերգեյ Կանանյանի ֆեյսբուքյան էջից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here