տուն Հասարակություն Ազգային գրադարանի տնօրենը՝ սերվերների հետ կապված վթարի մասին. Armenpress.am

Ազգային գրադարանի տնօրենը՝ սերվերների հետ կապված վթարի մասին. Armenpress.am

208
0

Հայաստանի ազգային գրադարանի սերվերային սարքերում առկա թվայնացված և արխիվացված նյութերը պահպանված են նաև առանձին կրիչներով,  հետևաբար՝ սերվերների վնասվելու արդյունքում անգամ արխիվացված նյութերի կորուստ տեղի չի ունեցել և թվային նյութերի ամբողջականությանը վտանգ չի սպառնում: Այս մասին «Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը՝ անդրադառնալով գրադարանի սերվերների ծխեցված վիճակում հայտնաբերելու մասին լուրին:

«Արտակարգ դրության պայմաններում գրադարանն աշխատել է միայն առցանց, իսկ սերվերները կարգավորվել են հեռավար կերպով: Մայիսի 10-ին ինտերնետ կապի խափանման և ՀԱԳ էլեկտրոնային շտեմարանների առցանց անհասանելիության պատճառները պարզելու նպատակով ՀԱԳ աշխատակիցները շենքի պահպանությունն իրականացնող ոստիկաններից մեկի ուղեկցությամբ որոշ էլեկտրական սարքեր հայտնաբերել են ծխեցված վիճակում: Այնուհետև ժամանել է նաև շենքում ծառայություն իրականացնող ԱԻՆ աշխատակիցը»,- պարզաբանեց տնօրենը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում