Անցյալ դարում հասարակության առևտրականացման, դրամային փոխանակության սոցիալական շերտերի ազդեցության վերաբերյալ հետաքրքիր ընկալումներ է տալիս Տորստեյն Վեբլենը, հետաքրքիր է այն առումով, որ յուրաքանչյուր տնտեսական հասարակություն ունի իրեն հատուկ սոցիալական նորմերը, և որևէ տնտեսական ծրագիր տեղայնացնելով այլ էթնիկ հանրության շրջանակներում, հաշվի չի առնվում տվյալ էթնոսի ներքին նորմերը, պատկերացումներն ու գաղափարները ահա այս իրավիճակին է բախվել նաև Հայաստանի Հանրապետությունը ռուսական ամբողջ օրենսդրությունը տեղայնացնելով ՀՀ-ում, դրա հետ մեկտեղ նաև տնտեսական օրենսդրությունը, որն էլ խրթին է դարձնում Հայաստանի տնտեսության զարգացումը, քանի որ մեր տնտեսական պատկերացումները չեն համապատասխանում գործող օրենսդրությանը, մեր հասարակական նորմերը թույլ չեն տալիս գրված տնտեսական օրենքներով զարգացում ապահովել, որն էլ տանում է ճգնաժամի, և տնտեսությունը զարգացում ապրելու փոխարեն՝ անընդհատ լճանում է ստվերի մեջ պարուրված: Տնտեսական համակարգի բուժման կարևոր գործիք է հանդիսանում տնտեսական մարդաբանությունը, որը թույլ է տալիս ոչ միայն գիտական լուրջ հաջողություններ գրանցել, այլ նաև կիրառական ասպարեզ բերել սույն ուսումնասիրությունները, ինչը թույլ կտա առաջին հերթին ճանաչել մեր հասարակության տնտեսական նախասիրություններն ու նորմերը՝ կարողանալ փոխակերպել դրանք շուկայում և մարքեթինգի ոլորտում, և արդեն տնտեսական գործընթացների մեջ ներառել խորհրդատու մասնագետների, որոնք ավելի ճիշտ կգրանցեն իրավիճակի լրջությունը: Հայաստանի Հանրապետության միակ իրական զենքը մեր գիտելիքներն են, որոնք աշխարհում նավթից ու գազից բարձր են գնահատվում։ Սա պետք է վերածել հզոր տնտեսական զենքի, որի նախապայմանները ապահովում են աշխարհում բարձր մակարդակ։ Մենք, իրոք, ի զորու ենք գիտությունը ծառայեցնելով հանրությանը՝ հասնել լուրջ հաջողությունների, ես նշեցի միայն մեկ ասպեկտը, իսկ դրանք բազում են:
Ազգագրագետ Խորեն Գրիգորյան