տուն Լուրեր Ազգագրագետը կմեկնի Իտալիա` ուսումնասիրությունների

Ազգագրագետը կմեկնի Իտալիա` ուսումնասիրությունների

116
0

khoren

Araratnews-ը ներկայացնում է հարցազրույց ազգագրագետ Խորեն Գրիգորյանի հետ, ով պատրաստվում է մեկնել Իտալիա` ուսումնասիրություններ կատարելու:

-Ինչպե՞ս առաջացավ Իտալիա մեկնելու միտքը և ի՞նչ ուսումնասիրման հարցեր կան:

-2014թ. սկզբներին հայտնի խոհարար Սեդրակ Մամուլյանի հետ որոշեցինք ուսումնասիրություններ սկսել ազգային խոհանոցի ակունքները գտնելու համար: Իհարկե, ավանդական խոհանոցին բազմաթիվ անդրադարձներ կային, սակայն ամեն դեպքում գտնելով թշնամական երկրների հետ պատերազմական վիճակում, հաճախ են օգտագործում մեր մշակութային այս կամ այն տարրը` որպես սեփական մշակույթ, դրանով փորձելով ստվեր գցել հազարամյա մեր պատմության վրա: Իհարկե, առկա ուսումնասիրությունները մեծ ներդրում են տվյալ ոլորտում, սակայն չհայտնաբերեցի մի ուսումնասիրողի, որը վստահ հայտարարեր, որ, այո, մենք ունենք ազգային խոհանոց, որ, այո, տվյալ տարածաշրջանի ամենահին բնակիչներից լինելով` գոնե հնարավոր էր ստեղծել այս ասպարեզում առանձնահատուկ ուտեստի համակարգ: Իհարկե, Մշակութային դիֆուզիայի շրջանակներում հնարավոր է խոհանոցի այս կամ այն կերակուրը տարածում գտած լինի հարևան և նույնիսկ ավելի հեռու ժողովուրդների մոտ, սակայն ապացուցել է պետք, որ դրանց ակունքները հայկական են, մանավանդ եթե խոսքը վերաբերում է հացահատիկային կերակուրների և իհարկե տոլմային: Եվ այսպես Սեդրակ Մամուլյանի նախաձեռնությամբ սկսեցինք ուսումնասիրությունները, խնդիրը այդպիսին էր, մատենադարանի ձեռագրերից պետք է հանեինք առավել հին հիշատակումները ազգային խոհանոցի վերաբերյալ, իսկ քանի որ սա դարերի աշխատանք կլիներ, այդ գործում մեզ օժանդակեց Հայ մատենագրության թվանշային գրադարանը և մասնավորապես Մերուժան Կարապետյանն ու Հովհաննես Կիզողյանը` տրամադրելով ազատ օգտագործվել սույն կայքից, որտեղ թվանշայնացված է մեծաթիվ մատենագրական երկեր: Բանալի բառերի, Ավանդական խոհանոցի ուսումնասիրության աշխարհում եղած առավել հավաստի ուսումնասիրությունների միջոցով և իհարկե պատմա-համեմատական մեթոդի օգնությամբ կարողացան 6 ամսում դիտարկել 44 ձեռագիր մատյան, որից դուրս բերված ազգագրական նյութը, որը վերաբերում է ազգային խոհանոցին ահռելի մեծ էր: Ահա ծրագրի շարունակության համար մեզ անհրաժեշտ էին նաև ձեռագրեր, ուսումնասիրություններ և իհարկե լրագրեր, որոնք գտնվում էին Մխիթարյան Միաբանությունում: Այստեղ պետք է շնորհակալություն հայտնել նաև Րաֆֆի Մեգերյանին, ով ամեն ինչ կազմակերպեց, որ Վենետիկի Մխիթարյան միաբանությունում ուսումնասիրությունների շարունակությունը կայանա` նյութական և ոչ միայն օգնություն ցուցաբերելով: Հիմա մոտակա օրերս մեկնում եմ Վենետիկ՝ ուսումնասիրությունները շարունակելու համար: Սա լուրջ հայտ է, որը իրոք մեծ արձագանքներ կունենա ուսումնասիրությունների ավարտից հետո, կլինեն նաև քննադատական կարծիքներ, սակայն կարևորը աշխարհին կկարողանանք ներկայացնել Ազգային խոհանոցի վերաբերյալ այնպիսի հիշատակումներ, որոնք ուղղակի թույլ կտան հաշվի նստել Հայոց մշակույթի ևս մի տարրի` ազգային խոհանոցի հետ: Իրոք, այս գործը ի սկզբանե չէր կայանա առանց այնպիսի նվիրյալների, ինչպիսիք են Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանի, Րաֆֆի Մեգերյանի և, իհարկե, Թվային մատենագրության արարող հեղինակներ Մերուժան Կարապետյանի և Հովհաննես Կիզողյանի: