Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտնել է մասին, որ իշխանությունները պատրաստ են եռակողմ անկախ խումբ ստեղծեկ, որում կընդգրկվեն իշխանության ներկայացուցիչները, ընդդիմությունը և եվրոպական միջնորդներ: Խումբը կհետաքննի երկրում ծավալված իրադարձությունները:
Վարչապետը հայտնել է. «Երկխոսության շրջանակներում, որը մենք առաջարկել ենք դեռ երկուշաբթի օրը, մենք պատրաստ ենք անկախ խումբ ստեղծել, որը անաչառ և բոլոր կողմերից կհետաքննի այն հարցերը, որոնք մեր հակառակորդների մոտ կասկած էին առաջացնում»: