տուն Սպորտ Ազարը կարող է դառնալ աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկը․ ժոզե Մոուրինյո

Ազարը կարող է դառնալ աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկը․ ժոզե Մոուրինյո

177
0

hazard_2461813b

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահ է, որ թիմի կիսապաշտպան Էդեն Ազարը ի վիճակի է ապագայում դառնալ աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկը։

«Էդենն ի վիճակի է դառնալ աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկը։ Նա կարող է բոլոր տեսակետներից իր վրա վերցնել խաղը։ Ազարը հասկանում է, որ տաղանդի և դրա իրացման միջև տարբերություն կա, տարբերություն գոյություն ունի նաև պատահական ճեղքման և բարձր մակարդակով խաղի միջև։ Նա գիտի, թե ինչպես հասնի ավելիին։

Նա արդեն հաջողությամբ է դրսեւորվում մարզումների ժամանակ, ավելի հավաքված է, մարտավարական տեսակետից՝ զարգացած։  Արդեն հասկանում է, թե ինչպես օգուտ տա թիմին՝ ելնելով իր որակներից, կարողանում է թաքցնել իր թերությունները։ Նա ընդամենը 23 տարեկան է, սա նրա երկրորդ մրցաշրջանն է Անգլիայում, և ի վիճակի է և կարող է հաղթել բոլոր մրցաշարերում, ամեն ինչ իր ձեռքերում է։ Բոլորը գիտեն, որ նա մեծ տաղանդի տեր է, սակայն այժմ Ազարը մեծ քայլ է անում նոր մակարդակում, և մենք օգնում ենք նրան։ Հույս ունեմ, որ տաղանդավոր այս ֆուտբոլիստն ավելի մեծ խաղացող կդառնա», — ասել է Մոուրինյոն։ Այս մասին հաղորդում է London Evening Standard-ը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here