Այսօր ազատ են արձակվել նախօրեին բերման ենթարկված Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Սերգեյ Գայդուկն ու մի խումբ ակտիվիստներ: Այս մասին LB.ua-ին հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի ղեկավար Անդրեյ Սանչենկոն:
Այսօր վաղ առավոտյան բերման ենթարկվածներին տեղափոխել են Ղրիմին հարևան Խերսոնի շրջանում գտնվող Չոնգար բնակավայրը և բաց են թողել: Ազատ արձակվածներին ավտոբուսով կտեղափոխեն Խերսոն:
Նախօրեին Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը պահանջել էր ազատ արձակել Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարին, ով ՌԴ անվտանգության դաշնային ծառայության կողմից բերման էր ենթարկվել: Տուրչինովը լուրջ պատժամիջոցներ էր խոստացել, եթե Գայդուկն ազատ չարձակվի: