տուն Լուրեր Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը ռուս-ուկրաինական խնդրի վերաբերյալ

Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը ռուս-ուկրաինական խնդրի վերաբերյալ

112
0

arm13938534631Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է ռուսական զինված ուժերի ներխուժումն անկախ Ուկրաինայի տարածք:

 

Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում յուրաքանչյուր ժողովուրդ ազատ ինքնորոշման և ազատ կամարտահայտման իրավունք ունի, քանզի  դա է պետությունների և ազգերի խաղաղ գոյակցության և բեղմնավոր համագործակցության հիմնական նախապայմանը և միևնույն ժամանակ՝ ամենահզոր երաշխիքը:

 

Միջազգային իրավունքի նորմերի նման կոպիտ խախտումը հղի է անկանխատեսելի հետևանքներով, որոնց կիզակետում կհայտնվեն ոչ միայն Ռուսաստանն ու Ուկրաինան, այլև բազմաթիվ այլ ազգեր և պետություններ:

 

Ազատ դեմոկրատները համարում են, որ ցանկացած ժողովրդավարական կառույց պարտավոր է իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանել Ուկրաինայի ազատ քաղաքացիների ժողովրդավարական ընտրությունը:

 

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն
03 
մարտի, 2014թ.