Պետք է հասկանանք` ով է լրատվամիջոցը, ում ենք համարում լրատվամիջոց, և այն ամենաթողությունը, որն այսօր թույլ ենք տվել համացանցում, ուղղակի այլևս չի կարող շարունակվել:
Սա ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիրքորոշումն է, որը նա ներկայացրեց խորհրդարանի այսօրվա նիստում՝ ԶԼՄ-ների՝ պետական միասնական գրանցամատյանից անվճար օգտվելուն վերաբերող օրինագծի քննարկման ժամանակ:
Պատգամավորի պնդմամբ` խոսքի, մամուլի ազատությունը ենթադրում է պատասխանատվություն: Այս համատեքստում Բաբաջանյանը կարևորեց նաև այսպես կոչված` ֆեյքերի, այլ երկրներում գրանցված դոմեյների բացահայտումը: