Ինչպես գիտենք, ՀԱԿ-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ այսօր երթ է անցկացնելու: Այս պահին դեռևս չի մեկնարկել երթը, բայց Ազատության հրապարակում են Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջահանգիրյանը: Նշենք, որ Ազատության հրապարակում են նաև Շանթ Հարությունյանի կողմնակիցներն ու աջակիցները, ովքեր ևս պատրաստվում են երթ անկացնել: