տուն Լուրեր Ազատության հրապարակից հիվանդանոցներ են տեղափոխվել 10 քաղաքացի, այդ թվում նաև գլխուղեղի վնասվածքով...

Ազատության հրապարակից հիվանդանոցներ են տեղափոխվել 10 քաղաքացի, այդ թվում նաև գլխուղեղի վնասվածքով և դանակահարված

320
0

1393537_410801055713623_1154443319_n

Ազատության հրապարակից հիվանդանոցներ են տեղափոխվել 10 քաղաքացի. կա գլխուղեղի վնասվածք եւ դանակահարություն:Այս մասին Araratnews.am-ի թղթակցին տեղեկացրել են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Մեր տվյալներով մեկ 16 տարեկան տղա է տեղափոխվել Երեւանի երրորդ հիվանդանոց, որից հետո նրան շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխել են Ս. Աստվածամայր բժշկական կենտրոն հետազոտության համար: Տղան գլխի վնասվածք ուներ, նա հոսպիտալացվել է, հիմա հետազոտվում է: 8 ոստիկան տեղափոխվել են Երեւանի տարբեր հիվանդանոցներ»:

 

Մեր այն հարցին, թե ոստիկանների մեջ կա՞ դանակահարված, ինչպես հաղորդվում էր, առողջապահության նախարարությունից պատասխանել են. «Այո, ասեմ նաեւ, որ եւս երկուսին Գ. Լուսավորիչ հիվանդանոց տեղափոխեցին, նրանցից մեկի վիճակն է բարդ, նա գանգուղեղի վնասվածք ունի»:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here