տուն Լուրեր «Ազատամարտիկ» Սամվել Ալեքսանյանի կերպարով սերունդներ ենք դաստիրակելու

«Ազատամարտիկ» Սամվել Ալեքսանյանի կերպարով սերունդներ ենք դաստիրակելու

225
0

սամ

«Դու որ գիտես, էտ ամեն ինչը խի՞ ես ինձ հարցնում»,- այսպես պատասխանեց այսօր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, թե պատգամավորն ինչպե՞ս է մասնակցել պատերազմին:

Որքան էլ որ զարմանալի է, Ազգային Ժողովի պաշտոնական կայքէջում ոչինչ չկա գրված Սամվել Ալեքսանյանի ազատամարտիկ լինելու մասին: Մանվել Գրիգորյանը ԵԿՄ համագումարից հետո հայտարարել էր, որ Սամվել Ալեքսանյանը 5-րդ բրիգադի սպա է եղել: Սպա լինել՝ նշանակում է, որ Սամվել Ալեքսանյանը պատահաբար չի հայտնվել պատերազմի դաշտում, նա որոշակի արժանիքի համար պետք է արժանացած լիներ սպայի կոչման, իսկ նման արժանիք ունենալու դեպքում Ալեքսանյանի կենսագրության մեջ մի քանի էջանոց անդրադարձ կկատարվեր: Իսկ ահա, թե ինչով է զբաղվել պատգամավորը 1988-ից 1993 թվականներին. «1988-1990թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1990թ. աշխատել է «Սանտեխարտադրում» գործարանում վարպետ, 1993թ.` մետաղական կոնստրուկցիաների արտադրամասի պետ: 1994-2003թթ. զբաղվել է մասնավոր գործունեությամբ»:

Այս կերպ իշխանությունները ևս մեկ անգամ նսեմացնում են ազատամարտիկի կերպարը, որը շատ վտանգավոր տեղ է տանելու հասարակությանը: Մի բան հաստատ է, որ մատաղ սերունդը դժվար թե Սամվել Ալեքսանյան ազատամարտիկի կերպարով հիանա ու ոգեշնչվի: Եվ, ընդհանրապես, Սամվել Ալեքսանյանի նման «ազատամարտիկների» կարելի է ստեղծել համակարգչային ծրագրի օգնությամբ ինչպես նյութին կից նկարում: