տուն Լուրեր Ազատամարտիկներն իրենց ժողովն անցկացրին ՀՀԿ գրասենյակի առջև (տեսանյութ)

Ազատամարտիկներն իրենց ժողովն անցկացրին ՀՀԿ գրասենյակի առջև (տեսանյութ)

113
0

Այսօր ազատամարտիկները հավաքվել էին Հանրապետության հրապարակում` բարձրաձայնելու իրենց խնդիրների մասին: Նրանք պատմում են, որ չորս ամիս շարունակ դիմում են տարբեր դահլիճների տնօրենների, իրենց սկզբում համաձայնում են դահլիճ տրամադրել, սակայն հետո զանգում են և հրաժարվում: Սկզբում նրանք պահանջում էին իրենց տրամադրել Առնո Բաբաջանյանի անվան դահլիճը, նրանց, սակայն, առաջարկեցին սպասել: Այնուհետև ազատամարտիկները որոշեցին երթով շարժվել դեպի ՀՀԿ գլխավոր գրասենյակ, որտեղ որոշեցին անցկացնել ծրագրված ժողովը:

Մանրամասները՝ տեսանյութում: