Վերջերս ստեղծված «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպությունը երեկ Արմավիր քաղաքում իր անդրանիկ ժողով-համագումարն է անցկացրել:
Հավաքին մասնակցել են Արցախյան պատերազմի` շուրջ 40 հրամանատարներ, որոնցից առավել հայտնիները` ԲՀԿ պատգամավոր, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը , «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, «Մարտական խաչի» ասպետ, փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը, Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը հանդես եկան իշխանությունների ու ԵԿՄ-ի հանդեպ քննադատական հայտարարություններով:
Ազատամարտիկներն իշխանություններին մինչև սեպտեմբերի վերջ ժամանակ տվեցին:
Նրանք այցելեցին նաև Արմավիրի զոհված ազատամարտիկների հուշարձան:
Հիշեցնենք, որ նույն օրերին ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` Ռուբեն Գևորգյանը ձևավորում է «Երդվյալ Ազատամարտիկների Միություն» անունով կազմակերպություն, որտեղ ևս արդեն հազարավոր ազատամարտիկներ են հավաքվել: