Սարյանի արձանի մոտ մեկնարկել է ազատամարտիկների հանրահավաքը, որտեղ ազատամարտիկներն անդրադարձել են ԵԿՄ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանի հնչեցրած այն արտահայտությանը, թե՝ ազատամարտիկները նվնվում եմ: Ազատամարտիկներից մեկն իր ելույթում նշել է.
-Ազատամարտիկները չեն նվնվում, արա´, ազատամարտիկները մռնչում են:
Մեկ այլ ազատամարտիկ Սամվել Ասլանյանն էլ իր ելույթում նշել է. «Սերժ Սարգսյանը չի կարող անգամ իր լկստված եղբոր դեմն առնի, ոնց է ժողովրդի դեմն առնելու»:
Նրանք իրենց ելույթներում անդրադարձել են նաև Մարտի 1-ի դեպքերին` հնչեցնելով տարատեսակ կարծիքներ:
Մանրամասները քիչ անց տեսանյութում:
Լուսանկարը tert.am-ի: