տուն Քաղաքական Միջազգային Ազատականների մոտ զարգացած է յուրահատուկ լինելու կեղծ համոզմունքը

Ազատականների մոտ զարգացած է յուրահատուկ լինելու կեղծ համոզմունքը

275
0

url

Այն մարդիկ, ովքեր ազատական գաղափարների կրող են, իրենց գիտելիքների և կարողությունների պաշարը հաճախ յուրահատուկ են համարում: Պահպանողականներն, ընդհակառակը, չափազանցնում են իրենց հետ այլ մարդկանց հետ համաձայնության աստիճաը: Նման եզրակցության են եկել ամերիկացի հոգեբանները: Հոդվածը հրապարակված է Psychological Science ամսագրում:

Նյու Յորքի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 600 մարդկանց շրջանում, որոնցից 250-ը եղել են ազատական գաղափարների, 130-ը` պահպանողական գաղափարների կրող: Հարցման թերթիկում եղել է 19 պնդում, որոնց հետ հարցվածները պետք է համաձայնեին կամ ոչ: Նրանք նաև պետք է նշեին, թե բնակչության որ տոկոսն է համաձայն իրենց գաղափարների հետ:

Ստացված արդյունքների վերլուծությունը թույլ է տվել եզրակացնել, որ ազատականների մոտ զարգացած է յուրահատուկ լինելու, իսկ պահպանողականների շրջանում` կեղծ կոնսենսուսի համոզմունքները: Ազատականները համոզված են, որ իրենց գաղափարները կրում են ավելի քիչ մարդիկ, քան իրականում կա, իսկ պահպանողականներն` ընդհակառակը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here