«Աերոֆլոտ» ընկերության մամուլի քարտուղար Յուլիա Սպիվակովան հայտնել է, որ ընկերությունը նախատեսում է վերսկսել միջազգային ավիափոխադրումները ամռան կեսերին: Այս մասին Սպիվակովան հայտարարել է Россия 24 հեռուստաալիքի եթերում:
Սպիվակովան նաև ասել է, որ համավարակից հետո հնարավոր է՝ մտցվեն անվտանգության հատուկ կանոններ և՛ ուղևորների, և՛ փոխադրողների համար։
«Աերոֆլոտ» ընկերության մամուլի քարտուղարն ընդգծել է, որ, լավագույն կանխատեսումներով, դա հնարավոր կլինի իրականացնել հուլիսից։