Մոդել Ադրիանա Լիման այցելել է Ֆորտ-Լոդերդեյլի զբոսանավերի խոշորագույն շոուին, որը մեկնարկել է հոկտեմբերի 31-ին: Չցանկանալով հեռանալ դատարկ ձեռքերով, Լիման վճարել է մեկ միլիոն դոլար և գնել հոլանդական Zeelander 44 զբոսանավը:
Ինչպես հայտնում է Page Six-ը, Ադրիանան դժվար է կայացրել այդ որոշումը. Zeelander-ի տնօրինությունը Լիմային հրավիրել է զբոսանավերի սեփականատերերի մասնավոր ճաշկերույթին, որտեղ էլ նա գայթակղվել է և որոշել գնել զբոսանավը:
Նշենք, որ Zeelander 44-ը Ադրիանային կհանձնվի Մայամիում, մեկ շաբաթից:
Աղբյուր` ladynews.am