տուն Հասարակություն Իրավական Ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանը ազատվել է կալանքից

Ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանը ազատվել է կալանքից

370
0

9 տարի ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող, ադրբեջանցու սպանության մեղադրանքով Միսակ Լազարյանի խափանման միջոց կալանվորումը փոխվել է։

NEWS.am-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Լազարյանի փաստաբան Արկադի Գեւորգյանը։

«Դատախազությունը վերացրել է կալանավորումը՝ հաշվի առնելով երկու հանգամանք՝ մեկը այն, որ ասում էինք ապաստանի հետ կապված վարչական վարույթ կա և հանձնման գործառույթ ներկայումս հնարավոր չէ իրականացնել, առավել ևս, միգրացիոն ծառայությունը վարչական վարույթը կասեցնելու որոշում է կայացրել, իսկ մյուս հիմքը՝ Միսակի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, այն է կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար, որը հանձնման գործընթացը հետաձգելու հիմք է, այսինքն, մինչև այդ գործի վերջնական ընթացքը չլուծվի, չեն կարող հանձնման հարց քննարկել»,- նշել է փաստաբանը։