Ադրբեջանցու սպանության համար մեղադրվող Միսակ Լազարյանին ՌԴ արտահանձնելը վրդովեցրել է Հայաստանում շատերին: Հայ սպանած Ռամիլ Սաֆարովն իր երկրում ազատության մեջ է, չի պատժվում, մինչդեռ պետք է պատժվեր, իսկ մեր հայրենակցին ՀՀ-ն արտահանձնում է ՌԴ:
Araratnews.am-ը ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին հարցրեց՝ ինչպե՞ս է դատախազությունը վերաբերվում արտահանձնելու դեմ բողոքին եւ հնարավոր է մեր հայրենակիցը մնա Հայաստանում: «Հանձնման վերաբերյալ ՌԴ դատախազության միջնորդությունը քննարկման փուլում է, այդ մասին դեռևս որոշում չի կայացվել: Ռուսական կողմի հետ գտնվում ենք համապատասխան գրագրության մեջ՝ մեզ անհրաժեշտ պարզաբանումներն ստանալու առումով և բոլոր գործոնների, հանգամանքների, այդ թվում նաև հանձնումը բացառող հնարավոր հանգամանքների մանրամասն ուսումնասիրության արդյունքում միայն համապատասխան որոշում կկայացվի»,- ասաց Գոռ Աբրահամյանը:
Սոնա Դավթյան