տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանցի դիվանագետներին թույլատրել են հանդիպել Օրհան Զեյնալովի հետ

Ադրբեջանցի դիվանագետներին թույլատրել են հանդիպել Օրհան Զեյնալովի հետ

157
0

zan

Ադրբեջանցի դիվանագետները հնարավորություն են ստացել քրեակատարողական հիմնարկում հանդիպել Օրհան Զեյնալովի հետ, ում մեղադրում են Մոսկվայում 25-ամյա ռուս երիտասարդին սպանելու մեջ: Այս մասին գրում է RIA-Novosti-ն:

«Հանդիպման ժամանակ դեսպանատան աշխատակիցները` հյուպատոս Ֆուադ Ալիևը և դեսպանատան խորհրդական Աղալար Աթամողլանովը, Զեյնալովին բացատրել են նրա իրավունքները, զրուցել են և տեղեկացրել, որ նրա իրավունքների պաշտպանության համար պայմանագիր է կնքվել փաստաբանի և թարգմանչի հետ», — ասվում է Ադրբեջանի դեսպանատան հաղորդագրության մեջ` հավելելով, որ Զեյնալովը տեղյակ է պահել դիվանագետներին, որ ձերբակալման օրը և քրեակատարողական հիմնարկում նրա դեմ բռնի ուժ է կիրառվել:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը երկու նոտա էր հղել ՌԴ արտգործնախարարությանը` պահանջելով այս գործով արդար քննություն և թույլտվություն՝ հանդիպելու մեղադրյալի հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here