տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանցիները ցանկանում են միանալ Սիրիայում Թուրքիայի գործողությանը

Ադրբեջանցիները ցանկանում են միանալ Սիրիայում Թուրքիայի գործողությանը

1559
0

Ադրբեջանցիները ցանկանում են մասնակցել Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող ռազմական գործողությանը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Ադրբեջանի նախագահականի հասարակական կազմակերպություններին աջակցող խորհրդի անդամ Էմին Հասանլըն հայտարարել է, որ 1000-ից ավելի ադրբեջանցի երիտասարդներ թուրքական բանակին կամավոր անդամագրվելու համար դիմումներ են ներկայացրել:

Հասանլըն իր ելույթում հույս է հայտնել, որ Սիրիա մտած թուրքական բանակի գործողությունները հաջողությամբ կպսակվեն և հաղթանակ գրանցեն։

Նրա խոսքերով, Ադրբեջանի բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև ամբողջ ժողովուրդն աջակցում է Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններին։

«Հույս ունենք, որ հաղթական թուրքական բանակն ամենակարճ ժամանակահատվածում հաղթանակ կտանի։ Ադրբեջանի հերոսները և երիտասարդները ցանկանում են կռվել Թուրքիայի բանակի շարքերում»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here