տուն Լուրեր Ադրբեջանցիները մտածեցին, որ պետք չէ «գազանի» իմիջ ստեղծել միջազգային հանրության աչքերում

Ադրբեջանցիները մտածեցին, որ պետք չէ «գազանի» իմիջ ստեղծել միջազգային հանրության աչքերում

113
0

1397116065,0965

Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը, անդրադառնալով վերջրես ՀՀ քաղաքացի Արսեն Խոջայանի՝ ադրբեջանական գերությունից հայրենադարձմանը, ասաց, որ նրան չխոշտանգելը հատուկ նպատակ է հետապնդում քարոզչական առումով:

«Մինչ այդ գերի ընկած ծերունին՝ Մամիկոն Խոջոյանը, խոշտանգված հետ վերադարձավ, ու մեծ աղմուկ բարձրացավ դրա շուրջ: Դրանից հետո ադրբեջանցիները մտածեցին, որ պետք չէ գազանի իմիջ ստեղծել միջազգային հանրության աչքերում: Եվ պետք է, հակառակը, ցույց տալ, որ տեսեք, մեզ մոտ գերի է ընկել, սակայն մենք բարի կամք ենք դրսևորում և հետ ենք վերադարձնում առանց խոշտանգումների: Ավելին, նրանք կարողանում են դա ճիշտ ներկայացնել միջազգային հանրությանը: Զուտ քարոզչական առումով նրանք լավ են աշխատում»,- կարծում է նա:

«Այն գերուն, որին պետք է հետ վերադարձնեն, փորձում են «մարդավարի» կերպով վերադարձնել: Իսկ այն մարդը, որը երկար է նրանց մոտ մնում, մենք գիտենք, որ նրանց համար սովորական բան է գերիներին խոշտանգելը, ընդ որում, բավական անմարդկային մեթոդներով: Հայաստանի քարոզչությունը, ըստ իս՝ պետք է մի փոքր ավելի լինի: Մենք չպետք է հայտնվենք զիջողի դերում: Ադրբեջանը ունի հստակ նպատակ ու բոլոր ռեսուրսները ուղղում է այդ նպատակին: Դա հակահայկականությունն է, ընդհանրապես Հայաստանի ու հայության դեմ ուղղված ամեն ինչ: Մեզ մոտ մի քիչ ցրված է այդ ամեն ինչը: Մենք ունենք բազմապրոֆիլ արտաքին քաղաքականություն, բայց մեր առջև նպատակ չենք դնում ատելություն քարոզել ամեն ինչում: Փաստորեն, մենք ավելի պասիվ ենք արտաքին արենայում, քան ադրբեջանցիները: Մենք ուժեղ ենք միայն այն առումով, որ պատմական ճշմարտությունը մեր կողմից է»,- ասում է ադրբեջանագետը: