Ադրբեջանի պատվիրակությունը՝ բացառությամբ 1 հոգու, հայ գործընկերների առաջարկով, հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Այդ մասին, asekose.am-ի փոխանցմամբ, պատմել է դեկտեմբերի 7-10-ը Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակներից՝ «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն է: