Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը օպերատիվ-քննչական միջոցառումներ է անկացնում՝ կապված այն փաստի հետ, որ Ադրբեջանի մշակույթի նախարարության պաշտոնատար անձինք իրենց լիազորությունները դիտավորությամբ օգտագործել են ոչ ծառայողական նպատակներով եւ բազմաթիվ անօրինական գործողություններ են կատարել, որոնք զգալի վնաս են հասցրել հանրության եւ պետության օրենքով պահպանվող շահերին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ հանրությանը կներկայացվեն լրացուցիչ տեղեկություններ անցկացվող քննությունների, անձանց, հանցագործությունների կատարման մեջ կասկածվողների եւ իրականացված հանցագործությունների մասին: