
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 926-ի: Մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակման 104 նոր դեպք: COVID-19-ից մահացել է 9 հիվանդ: Այս մասին տեղեկացնում են երկրի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբից, հայտնում է Ria.ru-ն:
«Ադրբեջանի Հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 104 նոր դեպք: Միաժամանակ 38 մարդ ապաքինվել ու դուրս է գրվել հիվանդանոցից: Ներկայումս երկրում կա 926 վարակված, ընդհանուր առմամբ, ապաքինվել է 101 մարդ, մահացել է 9 հիվանդ»: