
Ադրբեջանում նախօրեին հաստատվել է կորոնավիրուսով վարակման 121 նոր դեպք, 44 մարդ ապաքինվել է, հայտնում է minval.az կայքը՝ հղում տալով կառավարությանը կից օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։
Համավարակի սկզբից երկրում հաստատվել է վարակման 2879 դեպք։ Հիվանդությունից մահացել է 35, ապաքինվել՝ 1833 մարդ։
Նշվում է, որ հիվանդներից 1011-ը բուժումը շարունակում է հատուկ ռեժիմի հիվանդանոցներում։ Վարակակիրներից 29-ի վիճակը գնահատվում է ծանր, 38-ինը՝ միջին ծանրության, իսկ մնացածի վիճակը կայուն է։