Ադրբեջանում 4 մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսով վարակված լինելու կասկածով:
Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Minval.az-ը, ըստ որի, նրանք բոլորը վերադարձել են Իրանից:Նշվում է, որ նախ երկու մարդ հոսպիտալացվել է №1 կլինիկական կենտրոն: Նրանց առավոտյան տեղափոխել են վարակիչ հիվանդությունների բաժանմունք: Նրանցից մեկն Ադրբեջանի քաղաքացի է, որն աշխատում է Իրանում, մյուսը՝ Իրանի քաղաքացի:Բուժհաստատությունից հայտնել են, որ նրանց մոտ կորոնավիրուսի ախտանշաններ չեն հայտնաբերվել, սակայն վերջիններս գտնվում են կարանտինի մեջ. մարմնի ջերմությունը մեկի մոտ եղել է 37.1 աստիճան, մյուսի մոտ՝ 37.3:Մյուս երկու քաղաքացիները, որոնք ժամանել են Ադրբեջանի Աստարինսկի շրջան, Խաչմազի և Գուբինսկի շրջանների բնակիչներ են՝ ծնված 1983 և 1981 թվականներին: Նրանք ժամանել են Իրանի այն նահանգից, որտեղ կորանավիրուսի դեպքեր չեն գրանցվել: