տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանում զինվոր է սպանվել

Ադրբեջանում զինվոր է սպանվել

108
0

748387

Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի զորամասերից մեկում Աֆիյադին Ջավադլի անունով մի զինվոր զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով մահացու վնասվածք է հասցրել իր ծառայակից Նիջաթ Հաջիզադեին։ Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։

Զինվորը մահացել է հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին։ Ռազմական դատախազությունը հարուցել է քրեական գործ, իրականացվում են քննչական գործողություններ։