տուն Աշխարհ Ադրբեջանում գրանցվել է կորոնովիրուսից 2-րդ մահվան դեպքը. Turan

Ադրբեջանում գրանցվել է կորոնովիրուսից 2-րդ մահվան դեպքը. Turan

285
0
Flag at Formula One World Championship, Rd8, European Grand Prix, Preparations, Baku City Circuit, Baku, Azerbaijan, Wednesday 21 June 2017.

Անցած 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու վեց նոր դեպք (Covid-19), և գրանցվել է վարակից մահվան երկրորդ դեպքը: Հայտնում է Turan գործակալությունը։

Հիվանդը տառապել է շաքարային դիաբետով և սրտի իշեմիկ հիվանդությամբ ու չի կարողացել դիմադրել կորոնավիրուսին:

Covid-19 վիրուսով ախտորոշմամբ առաջին հիվանդը՝  51-ամյա կինը, մահացել էր մարտի 12-ին:

Ներկայումս Ադրբեջանում ակտիվ կորոնավիրուսով 81 հիվանդ կա, նրանցից երեքի վիճակը ծանր է