Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 182-ի, մեկ օրում վարակման 17 նոր դեպք է արձանագրվել։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբին:
Նշվում է, որ այսօր գրանցվել է կորոնավիրուսից մահվան 4-րդ դեպքը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ապաքինվել է 15 մարդ, հիվանդների թվում կա ՌԴ քաղաքացի:
Այս պահին երկրում կա 163 ակտիվ վարակակիր, որոնք գտնվում են բժիշկների հսկողության տակ: Նրանցից 23-ի վիճակը ծանր է: