տուն Լուրեր Ադրբեջանում գերի ընկած Արսեն Խոջոյանին Կամիր Խաչի կոմիտեն դեռ չի տեսակցել

Ադրբեջանում գերի ընկած Արսեն Խոջոյանին Կամիր Խաչի կոմիտեն դեռ չի տեսակցել

121
0

136456043

Ադրբեջանի սահմանը անցած եւ գերի ընկած հայ երիտասարդ Արսեն Խոջոյանին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները չեն տեսակցել Բաքվում:

«Այս պահին  նորություն չունենք: Մենք կապի մեջ ենք մեր կազմակերպության ներկայացուցիչների հետ: Բաքվում  նրանք Արդբեջանի իշխանությունների հետ բանակցում են, որպեսզի ստանան գերուն այցելելու թույլտվություն: Դեռեւս որեւ է պատասխան չեն ստացվել»,-ասում է Կարմի խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի  ղեկավար Զառա Ամատունին:

Հիշեցնենք, որ 1991 թ-ին ծնված Արսեն Խոջոյանը Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ  է: Նա վերջերս գերությունից ազատված 77-ամյա Մամիկոն Խոջոյանի բարեկամն է, ով եւս նույն գյուղի բնակիչ է: Արսեն Խոջոյանը անցել է սահմանը եւ գերի ընկել մարտի 7-ին: