տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են սահմանի պահպանության գործում համագործակցության հեռանկարները

Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են սահմանի պահպանության գործում համագործակցության հեռանկարները

96
0

azeri-turkԻնչպես հաղորդում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը (ՊՍԾ)՝ ծառայության ղեկավար, Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Գուլիևն ուրբաթ ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության խորհրդական, գեներալ-լեյտենանտ Օսման Ունլուին:

Հանդիպման ժամանակ նշվել է, որ երկկողմ համագործակցությունը զարգանում է աճող տեմպերով: Հատկապես ընդգծվել է փորձի փոխանակման և ՊՍԾ-ի ու Թուրքիայի զինված ուժերի միջև «համագործակցությանն ուղղված գործողությունների պլանի» շրջանակներում արդյունավետ  գործունեության կազմակերպման նշանակությունը:

Քննարկումների ընթացքում տեղեկություն է ներկայացվել Ադրբեջանի պետական սահմանին օպերատիվ իրավիճակի և սահմանի պաշտպանական ենթակառուցվածքների ամրացման աշխատանքների մասին: