Ադրբեջանը հունվարի 13-ից ամբողջությամբ դադարեցրել է Ռուսաստանի գազամատակարարումը։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։
Նշվում է, որ մինչև դադարեցումն Ադրբեջանն օրական Ռուսաստան է առաքել 3 մլն խորանարդ մետր գազ։ «Գազպրոմում» ասել են, որ Ադրբեջանն առայժմ չի բացատրել գազամատակարարման դադարեցման պատճառները և չի նշել դրա վերականգման ժամկետները։ Աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ Ադրբեջանի գազով ապահովվում են Դաղստանի կարիքները։