Միքայել Մինասյանը, որը հանրությանը հայտնի է որպես Սերժ Սարգսյանի փեսա, ինչպես նաև Վատիկանում ՀՀ նախկին դեսպան`կրկին Սերժ Սարգսյանի շնորհիվ: Մինասյանին ներկայացնելու միակ տարբերակը վերջինիս աներոջն իր անվան հետ հիշատակելն է: Քանզի Մինասյանն առանց աներոջ չունի ոչ մի ներկայանալու բան: Եթե չլիներ Սերժ Սարգսյանը՝ ո՞վ է Միքայել Մինասյանը և որտեղ կլիներ նա:
Սարգսյանի փեսա Մինասյանը որևէ ներդրում չունի այս պետության զարգացման, հզորացման մեջ, այլ ընդհակառակը՝ տարիներ շարունակ սնվել է պետական միջոցներից և իրեն թույլ է տալիս անընդհատ հոխորտալ:
Մինասյանի վերջին ֆեյսբուքյան լայվը, որտեղ մեղադրանքներ հնչեցին Նիկոլ Փաշինյանի հասցեին, թե վարչապետը զենք-զինամթերքի ապօրինի առևտրով է զբաղված, լայն տարածում գտավ նախկինների շրջանում: Ընդդիմադիրները ատամները սրած սպասում էին, թե երբ է հնչելու հերթական սուտը, որպեսզի համացանցը ողողեն հերթապահ կեղծ տեղեկություններով:
Բայց այս անգամ Մինասյանը խախտեց բոլոր կանոնները. օգնության և աջակցության գնաց Ադրբեջանին: Տեսանյութն ընկավ անգամ ադրբեջանական մամուլի ձեռքը։ Եվ մեր պետության թշնամին, որը ամենօրյա ռեժիմով սադրում, խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը, խլում է մեր զինվորների կյանքը, ուրախությամբ գրեց այս մասին:
Եվ ինչ է ստացվում`Միքայել Մինասյանը դարձել է Ադրբեջանի սիրելին: Եվ սա օրինաչափ է: Նման յուղոտ կտորից ո՞վ կհրաժարվեր: Ստոր մեթոդներով փորձել սևացնել երկրի ղեկավարին ոչ այլ ինչ է, եթե ոչ դավաճանություն: Սրանից ավելի լավ օգնություն մեր թշնամիներին լինել չէր կարող:
Այո, եթե անգամ Միքայել Մինասյանի ասածների մեջ մի կաթիլ ճշմարտություն կա, ապա անգամ այս պարագայում Մինասյանը հայրենիքի դավաճան է: Քանի որ պետության շահը ամենագլխավորն է, իսկ ազգային անվտանգությունը՝ առաջնային խնդիր:
Ամենևին կապ չունեն քաղաքական հայացքները. պետական պաշտոն զբաղեցրած նախկին և ներկա գործիչը իրավունք չունի անհիմն վարկաբեկել պետության ղեկավարին` խթանելով թշնամիների ակտիվացումը, առավել ևս օժանդակելով Ադրբեջանին: Ինչպե՞ս կարող է իրեն հայ համարող մարդը նման ստորությունների գնալ: